Սեպտեմբեր ամիս Գրականություն 2019

Սեպտեմբերի 2-6
Նախագծային ուսուցման ստուգատես

Սեպտեմբերի 9-13

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի   «Ծիծաղը» պատմվածքը:

.Վերլուծի՛ր, հիմնավորված շարադրի՛ր ընթերցածդ գործի գաղափարը, ընդգծի՛ր հեղինակի ասելիքը, ցույց տուր գործի  դաստիարակչական և ճանաչողական բնույթը։\

Այս պատմվածքի գլխավոր հերոսը՝Բենն էր: Բենի համար  կյանքը անիմաստ էր և անգույն, ամեն բան մռայլ ու տխուր էր : Երբեմն մարդիկ   ուղղակի պետք է  ծիծղեն,   ուրախանալ մանրուքներից: Եթե մարդ չի ժպտում ու չի ուրախանում և չի կարողանում հասկանալ,  որ կյանքը կարճ է և պետք է գնահատել ակնթարթը: Այն մարդը ով գույները չի տեսնում  նա իր կյանքը վերացում է դժգույն մի բանի:Բենի ուսուցչուհին նրան միշտ տխուր էր տեսնում և ցանկանում էր, որ Բենը ծիծաղի, ուսուցչուհին ստիպում էր տղային ծիծաղել, սակայն անգամ չէր էլ մտածում, որ պետք չէ մարդուն ստպել այն ինչը նա  չէր ուզում երբ մարդուն ինչ-որ բան ես ստիպում, ապա նա սկսում է հետ կանգնել, սկսում է ավելի չուզենալ ու իրա վիճակը ավելի է վատանում դրա համար պետք չէ մարդուն ստիպել:

Կարդա  Խուլիո Կորտասարի «Փոքրիկ դրախտը»

  1. Ընտրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով  ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարներից է: Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը.
  • իշխանությունները հոգ էին տանում ժողովրդի մասին,
  • իշխանությունները լուծել էին աղքատության խնդիրը,
  • այս պետությունը հիմնված էր խաբեության վրա,
  • իշխանությունը գտել էր երջանիկ լինելու գաղտնիքը:
  1. Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Փոքրիկ դրախտ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

 

Այս պատմվածքում իշխանությունը փորձում էր խաբաության միջոցով  մարդկանց համոզելով  որ նրանք երջանիկ են և իրոք ժողովուրդը մատնվում էր և չէր էլ հասկանում, որ երջանկություն ասելով ուրիշ բան ես հասկանում  ամեն մարդ իր կարծիքը ունի երջանկություն ասելով  մենք  ամեն մեկս  ունենք մեր  զգացմունքը, որը  մենք արտահայտում ենք մեր եմոցիաներով: Երջանկություն ամեն մարդ հասկանում է իր ձևով այն ունի տարբեր իմաստներ:

Իմ կարծիքով այս պատմվացքի  վերնագիրը <<Փոքրիկ դրախտ>> է, քանի որ  իշխանությունը փորձում էր մարդկանց համոզել, որ մարդը երջանիկ է, որ այդտեղ ամեն բան այնքան հիասքանչ է, որ կարելի է անվանել դրախտ, սակայն այն փոքր է կոչվում, քանի որ իրականում երջանկության համար այդ ոսկե ձկնիկները շատ քիչ արժեք ունեն, իրականում մարդու երջանկությունը մեծ հասկացություն է և մարդը ինքը պետք է հասկանա, թե որն է իր երջանկությունը:

Մարիո Բենեդետի « Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս»

  • Ընտրե՛ք «Ինձ դուր են գալիս մարդիկ…» շարքից երկուսը և մեկնաբանե՛ք:
  • Շարունակե՛ք «Ինձ դուր են գալիս մարդիկ…» շարքը (երկու միտք)՝ պահպանելով գրողի ոճը:

Ինձ դուր են գալիս ընկերասեր,բարի,սրտաբաց,խելացի նաև ինձ դուր են գալիս այն մարդիք որոնք ինձ լավ են հասկանում եմ եթե ես տխրում եմ ինչ որ բանից նրանք իմ դրության մեջ են ընկնում:Ինձ դուր են գալիս այն մարդիք որոնք միշտ քո հետ են և ամեն դժվարության ժամանակ նրանք քո հետ են:

 

 

Սեպտեմբերի  23-30

Կոմիտասյան օրեր

Նախագիծ «Իմ Կոմիտասը»

Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Կոմիտաս

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է:
Սողոմոն Գևորգի Սողոմոնյանը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին (հոկտեմբերի 8-ին) Թուրքիայի Քյոթահիա քաղաքում`   երաժշտասեր մի ընտանիքում: Նա մեկ տարեկանում զրկվում է մորից, իսկ տասը տարեկանում կորցնում է հորը:
Ապրում է իր տատի հետ մինչև 1881 թվականը, երբ իրենց հայկական թեմի առաջնորդը գնում է Էջմիածին եպիսկոպոս օծվելու համար։ Գևորգ Դ Կաթողիկոսն առաջնորդին պատվիրում է, որ նա իր հետ մեկ որբ երեխա բերի Էջմիածնի վանքում կրթություն ստանալու համար:
Նա գնում է Էջմիածին և այնտեղ իր զարմանահրաշ երգով մեծ տպավորություն է գործում կաթողիկոսի վրա։ Ի վերջո, 20 թեկնածուների միջից ընտրվում է Սողոմոնը։ 1890 թվականին դառնում սարկավագ, 1893 թվականին ավարտում է Գևորգյան հոգևոր ճեմարանը։ Նրան շնորհվում է աբեղայի աստիճան և տրվում 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունը։
Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ։ 1895 թվականին նրան տրվում է վարդապետի աստիճան։ Նույն թվականի աշնանը Կոմիտասը մեկնում է Թիֆլիս՝ երաժշտական ուսումնարանում սովորելու։ Հանդիպելով Պետերբուրգի կոնսերվատորիայում կրթություն ստացած կոմպոզիտոր Մակար Եկմալյանին`   փոխում է իր մտադրությունը և վերջինիս մոտ ուսումնասիրում ու յուրացնում հարմոնիայի դասընթացը։
Կաթողիկոսի բարեխոսությամբ թոշակ ստանալով հայ խոշոր նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանից՝ Կոմիտասը մեկնում է Բեռլին, ուր արձանագրվում է «Կայզեր Ֆրիդրիխ Վիլհելմ» համալսարանում և երաժշտական ուսումնասիրություն կատարում Ռիխարդ Շմիդտի ղեկավարությամբ: 1899թ.-ին վերադառնում է Էջմիածին և սկսում ղեկավարել տղամարդկանց բազմաձայն երգչախումբը։
Ճամփորդում է երկրի բոլոր շրջանները, գյուղերը`   փնտրելու զանազան ժողովրդական երգեր և պարեր։ Այսպիսով, նա հավաքում է մոտավորապես 3000 երգ, որոնց մեծ մասը հարմարեցված էր երգչախմբով երգելուն։
Կոմիտասի գլխավոր աշխատանքն իր «Պատարագն» է, որը մինչև այսօր առկա է եկեղեցու ծիսակատարության մեջ։ Պատարագի մշակումը նա սկսել էր 1892 թվականին, բայց երբեք չավարտեց Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման պատճառով։ «Պատարագ»-ն առաջին անգամ հրատարակվել է 1933 թվականին Փարիզում և առաջին անգամ ձայնագրվել է 1988 թվականին Երևանում։
Կոմիտասն առաջին ոչ եվրոպացին էր, որն ընդունվեց Միջազգային երաժշտական ընկերություն։ Նա բազմաթիվ դասախոսություններ և կատարումներ էր ունենում ամբողջ Եվրոպայում, Թուրքիայում և Եգիպտոսում՝ ներկայացնելով մինչև այդ ժամանակը շատ քիչ ճանաչված հայկական երաժշտությունը։ 1910 թվից հետո նա ապրել և աշխատել է Պոլսում։
Այնտեղ նա հիմնել է 300 անդամից բաղկացած «Գուսան» երգչախումբը։ 1915 թվականի ապրիլ 24-ին նա շատ ուրիշ հայ մտավորականների պես ձերբակալվել է և հարկադրված քայլել աքսորի ճամփաներով դեպի Արաբիայի անապատները։ Նրա լավ ընկերները՝ թուրք բանաստեղծ Էմին Յարդաքուլը և ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուն, միջամտել են, և Կոմիտասն ազատվել է։
Նա տեղափոխվել է Փարիզ, որտեղ էլ մահացել է հոգեբուժական կլինիկայում 1935 թվականին։ Հաջորդ տարի նրա աճյունը փոխադրվել է Երևան։ 1950-ական թվականներին Կոմիտասի ձեռագրերը նույնպես փոխադրվել են Փարիզից Երևան։ Այսօր Երևանի երաժշտական կոնսերվատորիան կրում է Կոմիտասի անունը։

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքը:

Մի քանի նախադասությամբ ներկայացրու՛ քո վերաբերմունքը. ի՞նչ ես մտածում,  արտահայտի՛ր քո վերաբերմունքը կատարվող գործողությունների վերաբերյալ:

Կաին երկու տղա նրանք շատ դժվարությամբ էին ապրում բայց նրանք հայտի էին իրենց արժանիքներով՝իրենց ազնվությամբ և  ճշմարտախոսությամբ: Մի օր  Այդ երկու տղաները գողացան  մի սպիտակ ձի՝ գցելով իրենց ընտանիքի պատիվը Նրանք այդ ձին հեծնում էին,  վայելում էին նրա հետ անցկացրած ամեն մի պահը, սակայն երբ այդ ձիու տերը սկսեց խոսել իրենց ընտանիքի  արժանապատվության մասին, տղաները սկսեցին հասկանալ իրենց սխալը և հետ վերադարձրեցին  ձին, որը շատ ճիշտ քայլ էր և նրանք հասկացան որ իրենց ընտանիքի պատվից առավել ոչինչ չկա:

 

  • Հորինի՛ր որևէ պատմություն «Ես և համակարգիչը»:
  • Մայրենի լեզու (գործնական քերականություն)

Որևէ ձայնավորի և յ կիսաձայնի արտասանական զուգակցումը կոչվում է
երկհնչյուն։ Ժամանակակից արևելահայերենի երկհնչյուններն են՝
այ — լայն, վայր յա — դայակ, եղյամ
ույ — նույն, լույս յու — սյուն, նյութ
էյ (եյ) — թեյ, սեյսմիկ յէ (յե) — երազ, հայելի
օյ (ոյ) — խոյ, Նոյ յօ (յո) — արդյոք, յոթ
յի — տղայի, խաղայի յը — հայը, բայը։

Ես սիրում եմ զբաղվել համակարգիչով որովհետև համակարգիչը դա իմ բան է որը գիրի ամենինչ և դու կարող ես համակարգչից ստանալ շատ գիտելիքներ տեղեկություններ դու կարող ես  իմանալ անպիսզի բաներ որոնք քո շրջապատը չգիտի դու կարող ես համակարգչով կարդալ խաղալ ստեղծել խաղեր դա քո ընտրելիքն է բայց նաև համակարգիչը ունի վատ կողմեր որովհետև դու կարող ես համակարգիչով գիտելիք ստանալուց դուրս շատ երկար խաղալ և մոռանալ ուրիշ բաների մասին և ամեն օր այդ գործողությունները անելուց հետո դու կարող ես կուրանալ դրա համար էլ պետք չէ շատ նաստել համակարգչի դիմաց իսկ եթե նստում ես պետկ է այն որտկագործես լավ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s