Օքսիդներ

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։ Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացսականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։

Միացությունները, որոնք պարունակում են թթվածնի երկու ատոմ կոչվում են պերօքսիդներ, սուպերօքսիդներ։ Կոպիտ ասած նրանք չեն մտնում օքսիդների դասի մեջ։

 

 

ironoxidepigmentusgov